Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ստորաբաժանումները Գազա քաղաքի «Աշ Շիֆա» հիվանդանոցում շարունակվող գործողության ընթացքում ոչնչացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման մոտավորապես 140 անդամի: Այս մասին ՑԱԽԱԼ-ը հայտնել է իր տելեգրամյան ալիքում:
«Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 ահաբեկիչներ են ոչնչացվել փոխհրաձգության ժամանակ, հայտնաբերվել են ահաբեկիչների ենթակառուցվածք և զենքի պահեստներ։ Գործողության սկզբից հիվանդանոցի տարածքում ոչնչացվել է ավելի քան 140 ահաբեկիչ», – նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ X սոցիալական հարթակի իր էջում ՑԱԽԱԼ-ը գրել է, որ «Աշ Շիֆա» հիվանդանոցում խուզարկություններ անցկացնելիս նաև հայտնաբերվել է խոշոր գումար` դոլարով և հորդանանյան դինարով, որը համարժեք է 11 միլիոն շեկելի (շուրջ 3 միլիոն դոլար):
Իսրայելի պաշտպանության բանակը «Աշ Շիֆա» հիվանդանոցում գործողություն է սկսել այն բանից հետո, երբ հետախուզությունը տվյալներ է ստացել, թե ՀԱՄԱՍ-ի մարտիկները հարձակումներ են նախապատրաստում հիվանդանոցային