Ռուսաստանում չեն սպասում հատուկ գործողության մեկնարկից հետո մեկնած և թշնամու կողմը բռնած քաղաքացիներին․ Պեսկով
Հատուկ գործողության մեկնարկից հետո մեկնած և թշնամու կողմը բռնած Ռուսաստանի քաղաքացիներին հետ չեն սպասում:
Այս մասին «ԱիՖ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե դուք ուշադիր լսել եք նախագահին, նրա հայտարարությունները ինչի էին հանգում. անհամաձայնների մեջ կան նրանք, ովքեր մնում են իրենց հայրենիքի հետ, և կան նաև այնպիսիները, ովքեր թշնամի են դարձել: Բառացիորեն կանգնել են երկրի թշնամու դիրքերում։ Սրանք ուրիշներն են: Նրանց այստեղ չեն սպասի, դա հաստատ է», – ասել է նա և հավելել, որ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԴԾ կոլեգիայի ընդլայնված նիստում, ասել է, որ Ռուսաստանը կպատժի դավաճաններին, որտեղ էլ նրանք լինեն։