Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ երկիր, քան Ռուսաստանն է։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Հաշվի առնելով Հայաստանին Մոսկվայից հնարավորինս օտարելու Արևմուտքի ակնհայտ ջանքերը՝ ես ստիպված եմ էմոցիոնալ կերպով նշել, որ լայն իմաստով Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ երկիր, քան Ռուսաստանն է։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ պատմությունից ու արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ: Ժամանակն է լրջորեն մտածելու»,- գրել է Կարասինը։