Եվրամիությունը կկարողանա արդեն մինչև հուլիսի 1-ն Ուկրաինային փոխանցել ռուսական ակտիվների եկամտից 1 մլրդ եվրո, եթե կարողանա արագ ավարտել համապատասխան մեխանիզմի մշակումը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մենք կարող ենք առաջին միլիարդն ուղարկել արդեն մինչև հուլիսի 1-ը, եթե մեզ հաջողվի արագ ավարտին հասցնել մեխանիզմի մշակումը», – ասել է նա։
Ըստ ֆոն դեր Լայենի՝ հանդիպմանը «ԵՄ ղեկավարները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկներին»՝ ռուսական ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար՝ Եվրոպայի խաղաղության հիմնադրամի և ԵՄ բյուջեի միջոցով։