20 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

2024 թվականի մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով։

Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընկերության գործընկեր «Ամերիաբանկը» այդ օրվանից կդադարեցնի «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։

«Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը:

2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

 

Ռազմագերիներ