
Երևանի՝ Պուշկին փողոցում Յուրի Մինասյանին սպանած անձը կալանավորվել է
Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող անձը՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Նրան մեղադրանք է ներկայացվել խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ։ Դատարան է ներկայացվել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, Երևանի՝ Պուշկին փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է մարքեթոլոգ Յուրի Մինասյանը։