Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել. Իրանի դեսպանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Sputnik Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Տավուշում հնարավոր սահմանազատմանը։
«Մենք հույս ունենք, որ այն խնդիրները որ առաջացել են, երկխոսության և փոխադարձ ըմբռնման հիման վրա կլուծվեն։
Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել: Պատերազմի արդյունքը լինում է անվտանգության խաթարումն ու ամեն ինչի փլուզումը»,–ասել է դեսպանը։