ՀԱՊԿ-ից հրաժարու՞մ, թե՞ տրամադրության ստուգում
Քաղաքական դաշտի ամենաքննարկվող թեման շարունակում է մնալ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը։ Դրան արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Բելառուսի ղեկավարը, ազգային ժողովի պատգամավորներ։ Այսօր էլ խորհրդարանում Փաշինյանն անձամբ է մեկնաբանել՝ ասելով, որ Հայաստանը ոչ թե հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ նիստին, այլ որոշում է կայացրել ներկա չգտնվել տարբեր պատճառներով, նա ասել է, որ հող չի նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, քանի որ այդ հողը կա՛մ կա, կա՛մ չկա` անկախ նախապատրաստելուց։ Փորձագետն այս քայլը որակում է որպես տրամադրության շոշափում։