Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչություն իրականացնողները, ենթադրաբար, հեռացել են «Ռենո» մակնիշի սպիտակ ավտոմեքենայով. տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մեքենան եղել է Տվերի մարզի համարանիշերով, սակայն հնարավոր է, որ դրանք կեղծ են եղել։
Հիշեցնենք, որ այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրակուս սիթի հոլ» դահլիճում։ Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 40, վիրավորվել 100-ից ավելի մարդ։