17 Նոյ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ը վշտացած է, ԵՄ-ն՝ ցնցված․ աշխարհը ցավակցում է Մոսկվային

ՄԱԿ-ը վշտացած է, ԵՄ-ն՝ ցնցված․ աշխարհը ցավակցում է Մոսկվային

ՄԱԿ-ը վշտացած է, ԵՄ-ն՝ ցնցված, աշխարհն էլ ցավակցում ու կարեկցանք է հայտնում։ Մոսկվայում ահաբեկչության զոհերի թիվն էլ աճում է ժամ առ ժամ։ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Ահասարսուռ դեպքի մասին ողջ աշխարհն է խոսում։

Առաջին արձագանքն ԱՄՆ-ից եղավ, այստեղից նշեցին, որ Ուկրաինան տեղի ունեցածի հետ կապ չունի, այդ հայտարարությունն էլ Ռուսաստանում կասկածներ հարուցեց։ Իտալիա, Գերմանիա, Թուրքիա, Պակիստան, Իրան․․․․այս անունները ցանկը երկար է․ բոլորը ցավակցում են, դատապարտում, ծաղիկներ խոնարհում իրենց երկրում՝ ՌԴ դեսպանատների առաջ։ 21-րդ դարում մի քանի տասնյակ մարդկանց կյանք խլած ահաբեկչությունների դեմ աշխարհն այսպես է պայքարում։

Մանրամասները՝ տեսանյութում։