Մենք ձեր փոխարեն պատերազմի մեջ չենք ներքաշվի․ Խամենեին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդին
Իրանի գերագույն առաջնորդ
Ալի Խամենեին Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հստակ ուղերձ է հղել ՀԱՄԱՍ-ի
առաջնորդ Իսմայիլ Համինեյին առ այն, որ Իրանը չի պատրաստվում Պաղեստինի փոխարեն պատերազմի
մեջ մտնել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝
հղումտալով սեփական աղբյուրներին։
«Դուք մեզ ոչ մի նախազգուշացում չեք տվել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ձեր հարձակման
մասին, և մենք ձեր փոխարեն պատերազմի մեջ չենք ներքաշվի», – աղբյուրի փոխանցմամբ ասել
է Խամենեին։
Աղբյուրները նշում են, որ Խամենեին նաև տեղեկացրել է Իսմայիլ Հանիեին, որ Իրանը կշարունակի
քաղաքական և բարոյական աջակցություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ին, բայց ուղղակիորեն չի միջամտի
պատերազմին։