Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում տեղեկացրել է, որ Կրոկուսի դահլիճում ահաբեկչություն իրականացնելու կասկածյալները 100 կմ ճանապարհ են անցել՝ մոտենալով ուկրաինական սահմանին։
«100 կմ անցել են, սակայն չեն կարողացել հասնել Ուկրաինայի սահմանին։ Շնորհակալություն և խոնարհում այն մարտիկներին, որոնք նրանց թույլ չտվեցին հեռանալ։ Կօգնենք՝ ինչով կարող ենք, նա նշել է, որ արդեն պարզ է՝ տեղի ունեցածը «ոչ եղբայրների» կազմակերպածն է։