ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ես խստագույնս դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Ահաբեկչության թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են»,- գրել է Բորելը։