17 Նոյ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվածները օտարերկրացիներ են․ ՌԴ ՆԳՆ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվածները օտարերկրացիներ են․ ՌԴ ՆԳՆ

Մոսկվայում ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն, նրանք բոլորը օտարերկրացիներ են, հայտարարել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Մի շարք տելեգրամ ալիքներ և սոցիալական ցանցեր այսօր հայտարարություններ են տարածել այն մասին, որ մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալները, ովքեր ձերբակալվել են Բրյանսկում, Ռուսաստանի քաղաքացիներ են, դա իրականությանը չի համապատասխանում, նրանք բոլորն էլ օտարերկրյա քաղաքացիներ են»,-ասել է նա։