25 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչու են պետական դավաճանության մեջ մեղադրվողներն ազատության մեջ

Ինչու են պետական դավաճանության մեջ մեղադրվողներն ազատության մեջ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ն մի քանի անգամ հանդես
է եկել հայտարարությամբ, թե բացահայտել են պետական դավաճանության դեպքեր։ Մասնավորապես
նշվում էր, թե իքս գումարի դիմաց ՀՀ ԶՈՒ պաշտոնյաները կամ սպաները, նաև ՀՀ շարքային
քաղաքացիները թշնամուն տրամադրել են կարևոր պետական գաղտնիք։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը վստահ է՝ ԱԱԾ բոլոր հայտարարությունները
բեմադրված շոուներ էին։ 

ԱԱԾ նման գործելաոճը մասնագետներին ստիպում է, ենթադրել, որ սեփական
մեղքը փորձում են բարդել սեփական քաղաքացիների վրա` ՀՀ իշխանությունից ստացած հրահանգի
համաձայն: