Պաղեստինի պետության ստեղծումը պատմականորեն անխուսափելի է. Լավրով
Պաղեստինյան պետության ստեղծումը պատմականորեն անխուսափելի է. հայտարարել
է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ընթացիկ քննարկումների
մեծ մասը պատշաճ ուշադրություն չի դարձնում Իսրայելին հարևան պաղեստինյան պետության
ստեղծմանը։
Լավրովն ընդգծել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում
հրատապ խնդիրներ են ռազմական գործողությունների դադարեցումը և հումանիտար խնդիրների
լուծմանն ուղղված միջոցների ընդունումը։
«Անմիջական և ամենահրատապ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն
է և հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, որոնք նկատվում
են ամենուր»,- նշել է նա։