16 Ապր
2025
9° c ԵՐԵՎԱՆ
-1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակի տեսություն

Սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով․ այս մասին տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Երևանում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝ 5-7 աստիճան։

Ռազմագերիներ