«Կրակուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության բոլոր չորս կասկածյալները ձերբակալվել ու երկու ամսով կալանավորվել են: Համացանցում արդեն տեղեկություններ կան նրանց անձնական տվյալների մասին։
Դալերժոն Միրզոևը 32 տարեկան է, ունի չորս անչափահաս երեխա, ժամանակավոր գրանցված է եղել ՌԴ Նովոսիբիրսկում։
Ռաչաբալիզոդա Սաիդակրամին 30 տարեկան է ամուսնացած, ունի մեկ երեխա, կրթություն չունի, չի հիշում իր գրանցման հասցեն։
Շամսիդին Ֆարիդունին 25 տարեկան է, ամուսնացած ունի մեկ երեխա, աշխատել է Պադոլսկի գործարանում։
Մուհամմադսոբիր Ֆայզովը19 տարեկան, աշխատել է որպես վարսավիր, ամուսնացած չէ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրակուս սիթի հոլ» դահլիճում։ Ահաբեկչության հետևանքով կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ։
Այս պահի դրությամբ ձերբակալված է 11 անձ, որոնք կապ ունեն ահաբեկչության հետ։