25 Նոյ
2024
11.1° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրները, որոնք կարող էին Ադրբեջանի վրա ճնշումներով ճեղքել Արցախի շրջափակումը,հիմա ՀՀ-ին են անվտանգային երաշխիքներ խոստանում․ Տիգրան Աբրահամյան

Երկրները, որոնք կարող էին Ադրբեջանի վրա ճնշումներով ճեղքել Արցախի շրջափակումը,հիմա ՀՀ-ին են անվտանգային երաշխիքներ խոստանում․ Տիգրան Աբրահամյան

Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը` հումանիտար շրջափակումից մինչև խաղաղ բնակիչների թիրախավորումը, ցավոք, մեր իրականությանը ծանոթ ձեռագիր է, ինչն Ադրբեջանն իրականացնում էր Արցախի նկատմամբ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Այստեղ մեկ այլ հանգամանք է նաև հատկանշական: Պաղեստինի շրջափակման պայմաններում, հումանիտար խնդիրներ լուծելու նպատակով, մի շարք երկրներ օգնությունն իրականացնում են օդից` բեռների մատակարարումն իրականացնելով ինքնաթիռների միջոցով:

Ճիշտ է` դա խնդիրները մասամբ է լուծում, սակայն մի բան փաստ է` նույնը կարող էր արվել Արցախի 9-ամսյա բլոկադայի ժամանակ, բայց չարվեց:

Ընդ որում` բնակչության թվի առումով, համեմատության մեջ, Արցախում բնակչությունն անգամներով զիջում է Պաղեստինին և օդով հումանիտար բեռի ապահովումը մեծ խնդիրներ կլուծեր:

Տարօրինակ է, որ այն երկրները, որոնք կարող էին Ադրբեջանի վրա ճնշումների միջոցով հասնել շրջափակման նույնիսկ մասամբ ճեղքմանը, ոչ միայն դա չարեցին, այլ հիմա էլ Հայաստանին են անվտանգային միջազգային երաշխիքներ խոստանում»: