17 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զանգվածային ցույցեր Հորդանանում՝ հաջակցություն Գազայի

Զանգվածային ցույցեր Հորդանանում՝ հաջակցություն Գազայի

Հազարավոր հորդանանցիներ դուրս են եկել մայրաքաղաք Ամմանի փողոցներ՝ Գազայում իսրայելական բանակի կողմից կիրառվող բռնությունների դեմ և հաջակցություն Գազայի։

Ցուցարարները շարժվել են Ամմանում Իսրայելի դեսպանատուն, որտեղ ոստիկանական մեծ ուժեր են տեղակայվել։ Սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել դեպքի վայրից, որոնցում երևում է, թե ինչպես են ուժայինները արցունքաբեր գազ օգտագործում ցուցարարներին ցրելու համար։

Ըստ ականատեսների՝ տասնյակ ցուցարարներ ծեծի են ենթարկվել, տասնյակները ձերբակալվել են, երբ նրանք փորձել են ճեղքել դեսպանատան շուրջ կազմած ոստիկանական շղթան:

Ցուցարարները պահանջել են նաև անհապաղ դադարեցնել ցանկացած առևտուր և խզել հարաբերությունները Իսրայելի հետ, վտարել ԱՄՆ դեսպանին և հեռացնել ամերիկացի զինվորականներին երկրից։