ԱՄՆ դեսպանը միացել է Տավուշում առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդներին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է Տավուշի մարզում
ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը. տեղեկացնում է առաքելության X-ի էջը՝ նաև
լուսանկարներ հրապարակելով։
Հիշեցնենք, որ ԵՄ առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում
է գրասենյակների միջոցով։ Դրանք տեղակայված են Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Մարտունիում,
Իջևանում ու Եղեգնաձորում։
ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայումից ի վեր 1000-ից ավելի
պարեկությունն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։