25 Մայ
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն իր պաշտոնական ռազմավարությամբ անվերջ զիջումների շարք է նախապատրաստում, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխանության. Մարտական եղբայրություն

ՀՀ-ն իր պաշտոնական ռազմավարությամբ անվերջ զիջումների շարք է նախապատրաստում, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխանության. Մարտական եղբայրություն

Տավուշի գյուղերը շատ կարևոր են, բայց սա խնդրի մի մասն է. հրավիրված ասուլիսին հայտարարել էր «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Ըստ նրա՝ ի սկզբանե իրենց գնահատականն այն է եղել, որ իրականում պատերազմը ՀՀ-ի դեմ շարունակվում է։

«Ոչ թե հիմա ենք հանկարծ զարթնել ու երկու, երեք գյուղերի խնդիր ենք դնում, այլ ընդհանրապես, այն քաղաքական ռազմավարությունը, որն այսօր ՀՀ պաշտոնական ռազմավարությունն է, որ մենք, իբր, գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, և, իբր, ևս մեկ փոքրիկ զիջում՝ հեսա պայմանագիրը կստորագրվի՝ ինքը իր հիմքում սխալ է»,-ասել է նա։

Ըստ նրա, երեք տարին բավականաչափ ժամանակ էր, որպեսզի ՊՆ ոլորտը բարեփոխվեր, որ պետության ղեկավարը չգնար գյուղացիների հետ հանդիպման և ասեր, որ պետությունն ի վիճակի չէ ձեզ պաշտպանելու։

«Դրանով ՀՀ-ի անվերջ զիջումների շարք ես նախապատրաստում, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխանության»,-ասել է նա և նշել, որ եթե ի սկզբանե պայքարի գաղափարը չի դրվում՝ անխուսափելիորեն հասնում ես այս վիճակին։

Ռազմագերիներ