
Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել որդու շիրիմին․ խափանման միջոցը փոխվել է
Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոք։ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը կալանավորվել էր սեպտեմբերի 9-ին:
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։