
Խնդիրն այն չէ, որ Նիկոլը չի դիմադրում Ալիևին, այլ այն, որ հայ ժողովուրդը պիտի դիմադրի Նիկոլին. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանը իր գործով հերթական դատական նիստի ավարտին պատասխանել է լրագրողների հարցերին։
– Պարոն Աշոտյան, իշխանությունները մեզ խոստանում են պատմական Հայաստանից տեղափոխել իրական Հայաստան, որտեղ Սյունիքը թիրախավորված է, Տավուշի գյուղերն են ուզում տալ։ Այդ Հայաստանը ո՞ւմ Հայաստանն է լինելու։
– Խնդիրը նրանում չէ, որ Նիկոլը չի դիմադրում Ալիևին ու նրա պլաններին, խնդիրը նրանում է, որ հայ ժողովուրդը պիտի դիմադրի Նիկոլին, ինչը դեռ իր բարձրագույն կետին չի հասել։
– Պարոն Աշոտյան, սրան զուգահեռ իրականության մեջ նոր կալանավորներ ունենք։
– Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, խնդրում եմ՝ ոչ մեկին չվախենալ քաղաքական հետապնդումներից և պայքարը շարունակել։ Всех не пересажают:
– Պարոն Աշոտյան, ինչպե՞ս կանխել Տավուշում այս պահին տեղի ունեցողը։
– Եթե լինեի դրսում՝ կլինեի Տավուշում։