Հուդայածառն ու Սաֆորան՝ Երևանի նոր հյուրեր․ ի՞նչ ծառեր են տնկվելու Երևանում
Ճապոնական սակուրա և սաֆորա, իսրայելական հուդայածառ՝ հայկական հողում։ Վարդագույն Երևանի հետ համահունչ՝ վարդագույն ծառերն անցյալ տարվանից զարդարել են մայրաքաղաքը։ Այս օրերին էլ Երևանի կենտրոնում նոր ծառեր են հատվել։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի
խոսքով՝ կտրված ծառերն էլ արդեն 80 տարեկան էին, իսկ դրանց կյանքի տևողությունն ընդամենը 40 տարի է։ Պաշտոնյայի խոսքով՝ ամբողջ մայրաքաղաքում ծառատնկման աշխատանքները կարող են տևել 10 տարի։ Ծառահատման հըետևանքների, նոր ծառերի մասին մանրամասները՝ տեսանյութում։