
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծումն ու իրացումը
Բելառուսի Առողջապահության նախարարութունը արգելել է «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը․
«Արգելվում է Հայաստանի Հանրապետության «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրած սննդամթերքի ներմուծումը Բելառուսի Հանրապետության տարածք, իրացումը, պահպանումը, փոխադրումը, օգտագործումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատճառը ներկանյութերի օգտագործման մասով հայտնաբերված խախտումներն են, որոնք վկայում են արտադրանքի կեղծման մասին։
Առկա ապրանքը հանվել է վաճառքից՝ ոչնչացնելու նպատակով։