Ֆրանսիայի դատարանը Ասադին ձերբակալելու օրդեր է տվել
Ֆրանսիայի դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալության
օրդեր է տվել 2013 թվականին քիմիական զենք օգտագործելու մեղադրանքով. այս մասին հայտնում
է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի դատարանը մեղադրել է նաև նրա եղբորը՝
Մահեր Ասադին, ով Սիրիայի Հանրապետական գվարդիայի հրամանատարն է։