Թուրք իրավապահները Ստամբուլում ձերբակալել են 17 կասկածյալի, ովքեր կասկածվում են արգելված ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար, ևս 10-ը հետախուզվում են, հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։
«Ստամբուլի գլխավոր դատախազությանը կից ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոյի հետաքննության շրջանակներում որոշում է կայացվել կալանավորել 27 կասկածյալի, որոնց վերաբերյալ հետախուզական տեղեկություններ են ստացվել, որ նրանց համագործակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 17 կասկածյալ, 10-ը հետախուզվում են։