17 Նոյ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունները․ Amnesty International

Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունները․ Amnesty International

Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղար Անյես Կալամարը ողջունելով ՄԱԿի բանաձևը՝ կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունները և հաստատել տևական զինադադար։

X սոցիալական հարթակում արված գրառման մեջ, մասնավորապես, նշվում է. «Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի դաժան ռմբակոծությունները և դյուրացնի մարդասիրական օգնության առաքումը։

Իսրայելը, Համասը և այլ զինված խմբավորումները պետք է ապահովեն հրադադարի կայունությունը։ Քաղաքացիական պատանդները, ինչպես նաև կալանավորված բոլոր պաղեստինցիները պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

Կալամարն ընդգծել է, որ միջազգային հանրությունն այժմ պետք է հեռանա քաղաքական խաղերից և կյանքերի փրկությունը սահմանի որպես առաջնահերթություն՝ երաշխավորելով, որ այս բանաձևը ճանապարհ կհարթի տևական զինադադարի համար։