Թուրքական ձեռքը՝ հայկական մշակույթի գլխին
Հայկական արտադրանքը թուրքականից տարբերելը դարձել է դժվար, բայց հայկականը խրախուսելու ճանապարհին, միամտաբար, չպիտի ջուր լցնենք թշնամու ջրաղացին։ Զարդանախշերը հայկական են, արտադրությունն ու համադրությունն են թուրքական. մեր իսկ մշակույթը մեզ վաճառելով փող է աշխատում թշնամին:
Բիզնեսը վերացնում է մշակույթը, թուրքն էլ, քոչվորին բնորոշ ձևով, գողանում է ուրիշինն ու իրենով անում: Հայկական, դարերի պատմություն ունեցող զարդանախշերը թուրքերի ձեռքով ձևափոխվում են, հարմարեցվում իրենց ճաշակին ու ներմուծվում Հայաստան՝ բավական էժան գնով: