Իսրայելը համաձայնել է ապահովել Գազայի ժամանակավոր նավահանգստի անվտանգությունը․ Politico
Իսրայելի զինվորականները համաձայնել են ապահովել Գազայի հատվածում ԱՄՆ-ի կողմից կառուցվող ժամանակավոր նավահանգստի անվտանգությունը՝ ծովով մարդասիրական օգնություն տեղափոխելու համար․ հայտնում է Politico թերթը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
Իսրայելը համաձայնել է նավահանգստի շինարարության տարածքում ստեղծել անվտանգության գոտի և պաշտպանել տեղանքն ու նրանց, ովքեր ներգրավված են մարդասիրական օգնության բեռնաթափման և բաշխման հարցում: Պարբերականի աղբյուրները պարզաբանել են, որ նման գործողությունների ծրագիրը քննարկվում է և դեռ հաստատված չէ։ Հնարավոր է, որ երրորդ երկիրն ապահովի աջակցություն՝ կախված նրանից, թե կոնկրետ որտեղ է գտնվելու հաստատությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունն ու նշել, որ զինվորականները «նախագծի իրականացման աշխատանքներն անպայման կհամակարգեն ամերիկացի զինվորականների», սակայն այլ մանրամասներ այս պահին չկան։