22 Սեպ
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
16.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելցի զինվորները մտել են Ալ-Շիֆա հիվանդանոց․ Իսրայելի պնդմամբ՝ տանկերով օգնություն են տարել

Իսրայելցի զինվորները մտել են Ալ-Շիֆա հիվանդանոց․ Իսրայելի պնդմամբ՝ տանկերով օգնություն են տարել

Իսրայելցի զինվորականները մտել են Ալ-Շիֆայի հիվանդանոց․
տեղեկությունը BBC-ի հետ հարցազրույցում հաստատել է ականատեսներից մեկը։

Նա նշել է, որ իսրայելցի զինվորականները ծխային նռնակ են նետել,
և ինքը տեսել է, որ նրանք մտնում են հիվանդանոցի վիրաբուժության շենք:

Նա նաև BBC-ին պատմել է, որ Ալ-Շիֆա հիվանդանոցի տարածքում տեսել
է իսրայելական տանկեր և առնվազն հարյուրավոր հատուկ ջոկատայիններ։

«Ես տեսա վեց տանկ հիվանդանոցի տարածքում և հարյուրից ավելի հատուկ
ջոկատայինների»,-պատմել է ականատեսը։

Տեղեկությունը հաստատել է նաև Իսրայելի բանակը` նշելով, որ տանկերով
օգնություն են հասցրել հիվանդանոց։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը,
Իսրայելը տեղեկացրել է, որ մանկական սնունդն ու դեղորայքը հաջողությամբ հասցվել են
հիվանդանոց։