19 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից հեռացածները պետք է տուն վերադառնալու իրավունք ունենան․ ԱՄՆ պետքարտուղարություն

Արցախից հեռացածները պետք է տուն վերադառնալու իրավունք ունենան․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը իր ամենշաբաթյա ասուլիսի
ժամանակ պատասխանել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների և վերադարձի
վերաբերյալ հարցին։ 

«Կասեմ այն, ինչ նախկինում եմ ասել։ Մենք շարունակում ենք հավատալ,
որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանում
են, և այդ իրավունքը պետք է պահպանվի»։