
Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում նպատակ ունի թույլ չտալ խաղաղության համաձայնագրերի կյանքի կոչումը․ Զախարովա
Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում հսկողություն է տարածաշրջանի պետությունների նկատմամբ՝ թույլ չտալու համար խաղաղության համաձայնագրերի իրականացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք է, սակարկության միջոց, Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի և Աֆրիկայում անհաջողությունների ֆոնին իր հեղինակությունը պահպանելու ձև։
Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է, նա լրտեսում է տարածաշրջանի պետություններին՝ թույլ չտալու համար խաղաղության համաձայնագրերի կյանքի կոչմանը, այդ թվում՝ տնտեսական առումով։ Եվրոպական տնտեսության փլուզման ֆոնին այստեղ հնարավոր է բարգավաճում։ Ինչպե՞ս վնաս չհասցնել»,-ասել է Զախարովան: