17 Նոյ
2024
13.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սի Ծինփինը ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Չինաստանի զարգացմանը

Սի Ծինփինը ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Չինաստանի զարգացմանը

Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է օգնեն միմյանց զարգանալ տարբեր ոլորտներում, այլ ոչ թե միջամտեն միմյանց գործերին, ասել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ներկա իրավիճակում Չինաստանի և ԱՄՆ-ի ընդհանուր շահերը չեն նվազել, դրանք ավելի են աճել: Անկախ այն բանից, թե դա ավանդական ոլորտներ են, ինչպիսիք են առևտուրը, տնտեսությունը և գյուղատնտեսությունը, թե նոր ոլորտներ, ներառյալ կլիմայի փոփոխությունը և արհեստական ինտելեկտը, Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է օգնեն միմյանց զարգանալ, այլ ոչ թե խանգարեն»,- ասել է Սի Ծինփինը Պեկինում կայացած հանդիպմանը։

Նա նշել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման խթանումը և միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծումը պահանջում են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև համակարգում և համագործակցություն:

«Միացյալ Նահանգները պետք է Չինաստանի հետ շարժվի մեկմեկու ուղղությամբ, ձևավորի ճիշտ ռազմավարական ընկալում, պատշաճ կերպով կարգավորի զգայուն հարցերը, պահպանի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայունացման թափը և ակտիվորեն փնտրի համակեցության ճիշտ ուղին, նպաստի կայուն և առողջ զարգացմանը»,- հայտարարլ է Չինաստանի ղեկավարը։