27 Հոտ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Արման Թաթոյան

Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Արման Թաթոյան

Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը՝ սեփական ժողովրդի անվտանգությունը խաթարելու հաշվին: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Տավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո:

Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով եմ ցույց տալիս այն, ինչ սպասվում է Տավուշում:

Տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ», – հայտարարել է Թաթոյանը: