«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հովհաննես Մանուկյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
«Տեղեկացնում եմ ձեզ,որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։
Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։
Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։
Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։
Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին»,- հայտարարել է Մանուկյանը։