Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Արման Թաթոյան
Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է։ Այս մասին Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Երբեք չի կարելի առանձնացնել անվտանգությունը մարդուց, մեր դիրքերը, պահանջները, մեր հիմնավորումներն ուժեղանում են, երբ փաստերով ենք գործում, այլ ոչ թե մեխանիկորեն ենք աշխատում, ասելով՝ այս տարածք, 1970 թ.-ի քարտեզ, 75թ.-ի քարտեզ․․․ իրական սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ միայն այդպիսի քարտեզներով, պետք է լինեն անտառային, ջրային, քարտեզներ, գեոդեզիական, կադաստրային քարտեզներ»,-ասաց Թաթոյանը։
Ըստ նրա՝ նաև միջազգային բացարձակ պահանջ է՝ սահմանային որոշման ցանկացած գործընթաց, եթե բերում է մարդկանց բնականոն կյանքի խաթարմանը, անվտանգության խաթարմանը, այդ գորընթացը որևէ ուժ չունի։ «Սրանք և՛ ԵԱՀԿ-ի ,և՛ ՄԱԿ-ի, և՛ բոլոր միջազգային կառույցների կողմից ընդունված կարևոր պայմաններ են»,-ասել է Թաթոյանը։