17 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը գետի վրա անցկացնելուց

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը գետի վրա անցկացնելուց

Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (DGSI) ներքին գործերի նախարարությանը խորհուրդ է տվել հրաժարվել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը գետի վրա անցկացնելուց՝ մասնակիցների անվտանգությանը սպառնացող մեծ վտանգի պատճառով, հաղորդում է ֆրանսիական Europe 1 ռադիոկայանը։

«Մենք պետք է անցնենք պլան Բ-ին»,- ասել է հետախուզության աղբյուրը։

Նրա խոսքերով՝ գետի վրա պլանավորվող շքերթի ձևաչափը չափազանց ռիսկային է։

Հաղորդվում է, որ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Ներքին անվտանգության գլխավոր վարչության ներկայացուցիչները պետք է ներքին գործերի նախարարին տեղեկացնեին ահաբեկչական սպառնալիքի մակարդակի մասին։

Վերլուծաբանները կարծում են, որ Ֆրանսիային սպառնում է «զանգվածային ահաբեկչության վերադարձ», իսկ հետախուզական ծառայությունները ցանկանում են խուսափել «համակարգված հարձակումից» Օլիմպիական խաղերի մեկնարկի օրը: