
Նոր լարվածություն հայ ռուսական հարաբերություններում․ ո՞վ է մեղավոր
Հայ-ռուսական հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտել։ Փոխադարձ մեղադրանքների նոր խմբաքանակն ապահովել են Սերգեյ Լավրովն ու Ալեն Սիմոնյանը։ Վերջինս մեղադրել է Ռուսաստանին՝ Հայաստանին ամենանեղ պահին միայնակ թողնելու համար։ Լավրովն էլ պնդել է, որ ՀՀ-ն գիտակցված խաթարում է երկրների հարաբերությունները։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով այո, ռուսական կողմը, մասնավորապես ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտականությունները, հենց այն ժամանակ, երբ թշնամի Ադրբեջանը խախտել էր Հայաստանի սուվերեն տարածքը։ Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլի, դրանց լարվածության մասին մանրամասները՝ տեսանյութում։