Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան
Թուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով՝ հայտարարել է Թուրքիայի նավագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ պաղեստինցիները չեն ստացել ազատություն, չեն վերադարձրել գրավյալ տարածքները և չեն ստեղծել անկախ պետություն», – ասել է նա՝ նշելով, որ Անկարան շարունակելու է տարածաշրջանի երկրների հետ կապերի ամրապնդման քաղաքականությունը․
«Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում։ Նույն հաջողությունը մեզ սպասում է Գազայում»,- ասել է Թուրքիայի նախագահը։