25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի քայլերը ի վնաս ՀՀ-ի են, բայց որոշ ժամանակ անց քաղաքական դաշտը կառողջանա․ ռուս փորձագետ

Փաշինյանի քայլերը ի վնաս ՀՀ-ի են, բայց որոշ ժամանակ անց քաղաքական դաշտը կառողջանա․ ռուս փորձագետ

Փորձագետ, «Վալդայ» միջազգային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի ղեկավար Անդրեյ Բիստրիցկին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է, որ վաղ թե ուշ կառողջանան Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները:

«Երևանը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխարինել Արևմուտքով»,- նշել է ռուս փորձագետը՝ հավելելով, որ Արևմուտքի հետ կապերը սերտացնելու՝ Փաշինյանի մտադրությանը իրատեսական չէ։

Բիստրիցկին ենթադրել է, որ շուտով, հնարավոր է, շրջադարձ տեղի ունենա հայկական քաղաքականության մեջ։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել կարճաժամկետ հեռանկարում Մոսկվայի և Երևանի հարաբերությունների միջև լրացուցիչ մարտահրավերները:

Փորձագետը, անդրադառնալով հայկական բանկերի կողմից «Միր» վճարային քարտերի սպասարկման դադարեցմանը, նշել է․ «երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու իրականացրած քայլերը վնաս են հասցնում հենց Հայաստանին»։