
Ուկրաինան ստիպված կլինի նահանջել, եթե ԱՄՆ-ն անհրաժեշտ ռազմական օգնություն չցուցաբերի. Զելենսկի
Ուկրաինական ուժերը բարդ իրավիճակում են հայտնվել և, հնարավոր է, ստիպված լինեն նահանջել, «Washington Post»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ըստ նրա` այս ամենը տեղի կունենա, եթե ԱՄՆ-ն անհրաժեշտ ռազմական օգնություն չցուցաբերի Ուկրաինային:
«Հետաձգվում է 60 միլիարդ դոլարի ռազմական փաթեթի հաստատումը, ինչը թանկ է նստում Ուկրաինայի վրա»,- նշել է Զելենսկին: