Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Խաչատուրովին անհիմն են մեղադրում, սակայն նա պետք է մնա կալանքի տակ, քանի որ «այդպես է պետք»․ փաստաբան
Փաստաբան Միհրան Պողոսյանը
գրում է․
«Դատական համակարգի
պերճանքն ու թշվառությունը…
2 օր առաջ ստացել ենք
Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու 15.05.2023թ-ի որոշման դեմ ներկայացված բողոքի
կապակցությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.09.2023թ-ին կայացված որոշումը
(այո, այո դուք չեք սխալվում, բողոքը ներկայացվել է մայիսին, որոշումը կայացվել է սեպտեմբերի
20-ին, իսկ պաշտպանության կողմին է տրամադրվել նոյեմբերին, ինչով կրկին անգամ խախտվել
է Խաչատուրովի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը) …
Եթե կարճ ամփոփենք
Վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերջինս արձանագրել է, որ Խաչատուրովին անհիմն են
մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն նա պետք է մնա կալանքի տակ, քանի որ «այդպես
է պետք» (հետաքրքիր է՝ ու՞մ է պետք կամ կարող եք լրացնել սեփական դատողություններով)։
Չորեքշաբթի օրը՝
15.11.2023թ-ին, ժամը 15։00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու է Գրիգորի
Խաչատուրովի «գործի» քննությունը, և անպայման քննարկման առարկա է դարձվելու առանց
«հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կալանքի տակ գտնվելու իրավաչափության հարցը…
Հ. Գ. Արդեն 4 օր է, ինչ ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում
է գտնվում 04.10.2023թ-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, սակայն ՀՀ դատական
դեպարտամենտի տելեգրամյան օպերատիվ ալիքը չի հայտնում գործի չմակագրման պատճառները
(դե երևի կրկին այդպես է պետք…)»։