Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի դեմ տարածքային հավակնությունների իրացման վրա․ Տիգրան Աբրահմյան
Ադրբեջանը նպատակ ունի սահմանի ճշգրտման թեման դուրս բերել ՀՀ այն
տարածքներ, որոնք օկուպացրել են 44-օրյա պատերազմից հետո ՀՀ դեմ իրականացրած ագրեսիայի
հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ, Կուտական և այլն. այս մասին
ԱԺ քառօրյա նիստում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի դեմ տարածքային հավակնությունների
իրացման վրա։ ՀՀ իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում
Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի
շրջանակներում, այլ՝ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում»,- ասել է Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ այն, ինչ Հայաստանի իշխանությունն անվանում
է խաղաղության պայմանագիր, ոչ թե խաղաղության, այլ՝ Հայաստանին դեմ տարվող նոր տարածքային
պահանջների մասին փաստաթուղթ է։
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ՝
նոր կորուստներ» կարգախոսով»,- ընդգծել է նա։