19 Նոյ
2024
4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Յուրաքանչյուր ամերիկացի, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր վտանգի տակ է լինելու. Նեթանյահու

Յուրաքանչյուր ամերիկացի, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր վտանգի տակ է լինելու. Նեթանյահու

Եթե Իսրայելի պաշտպանության բանակը չկործանի ՀԱՄԱՍ-ին, ապա հաջորդը
կարող են լինել ԱՄՆ-ն և Եվրոպան․ այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
․ FOX News-ի հետ հարցազրույցի ժամանակ։

«Մենք պետք է հաղթենք ոչ միայն հանուն մեզ, այլև հանուն Մերձավոր
Արևելքի, հանուն մեր արաբ հարևանների: Գիտե՞ք ինչ, հանուն Գազայի բնակիչների, որոնք
ենթարկվել են այս մութ բռնակալությանը, որը նրանց արյունահեղությունից, աղքատությունից
ու թշվառությունից բացի ոչինչ չի բերել»,- ասել է Նեթանյահուն և հավելել, որ հաղթանակը
պետք է Իսրայելը  և Մերձավոր Արևելքը պաշտպանելու համար։

Վարչապետի խոսքով՝ քաղաքակրթության ուժերին պետք է թույլ տալ հաղթել
բարբարոսներին, քանի որ հակառակ դեպքում այս բարբարոսությունը կտարածվի և կվտանգի ամբողջ
աշխարհը: «Յուրաքանչյուր ամերիկացի, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր վտանգի տակ է լինելու»,-
հավելել է նա։