
Ռուսաստանն ու Իրանը վերջին շտկումներն են անում համապարփակ համագործակցության մասին համաձայնագրում
Ռուսաստանը և Իրանը ավարտում են երկրների միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի նախագծի տեքստի ուղղությամբ աշխատանքները, այժմ վերջնական ուղղումներն են արվում, ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետներ չեն նախանշել, սակայն հայտնել են, որ նախագիծը գրեթե ավարտուն տեսք է ստացել տարվա սկզբին, իրանական կողմը որոշ ուղղումներ է մտցրել, որոնք մշակելուց և ամրագրելուց հետո ռուսական կողմը նախագծի տարբերակն ուղարկել է իրանական կողմին և այժմ սպասում է նրանց պատասխանին։