
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում Դամասկոսի արվարձաններում իսրայելական հարձակումը
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում իսրայելական հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում։ Այս մասին տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Սիրիայի մայրաքաղաքի ծայրամասերում պայթյուններ են որոտացել։
Ինչպես տեղեկացրել է Sham FM ռադիոկայանը, կրակի է ենթարկվել Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող շենքը Մեզզե պողոտայի տարածքում։
Երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։