Իսրայելը Գազայի դեմ պատերազմից ի վեր 8 միլիարդ դոլար պարտք է վերցրել
Իսրայելի ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Իսրայելը Գազայի գոտում
մեկնարկած պատերազմի սկզբից շուրջ 30 հազար շեկել (7,8 միլիարդ դոլար) պարտք է վերցրել։
Իսրայելի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ այս գումարի կեսից մի փոքր ավելին
(16 միլիարդ շեքել) դոլարով արտահայտված պարտք է, որը գոյացել է միջազգային շուկաներում
իրականացված թողարկումների արդյունքում:
Ըստ Reuters գործակալության՝ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 13-ին տեղական շուկաներում
ներգրավել է ևս 3,7 մլրդ շեկել՝ պարտատոմսերի շաբաթական աճուրդի ընթացքում։
Գերատեսչությունից հայտնում են, որ «Իսրայել Պետության ֆինանսական հնարավորությունները
թույլ են տալիս կառավարությանն ամբողջությամբ և օպտիմալ կերպով ֆինանավորել իր բոլոր
կարիքները»։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը հանգեցրել է Իսրայելի կողմից բանակի ֆինանսավորման
ծախսերի կտրուկ ավելացմանը, ինչպես նաև սահմանամերձ ընկերություններին, զոհերի և ՀԱՄԱՍ-ի
կողմից պահվող պատանդների ընտանիքներին փոխհատուցումների հատկացմանը, մինչդեռ հարկային
եկամուտները նվազել են:
Արդյունքում, նախորդ հոկտեմբեր ամսին Իսրայելը գրանցել է բյուջեի դեֆիցիտ, որը գնահատվում
էր 22,9 մլրդ շեկել՝ սեպտեմբերի 4,6 մլրդ շեկելի դիմաց։ Դա հանգեցրել է նրան, որ վերջին
12 ամիսների ընթացքում դեֆիցիտը բարձրացել է մինչև 2,6%:
Bloomberg-ը տեղեկացնում է, որ պատերազմի սկզբում Իսրայելի կառավարությունը պատերազմի
օրական ծախսը գնահատել է մոտ 260 միլիոն դոլար։
Իսրայելի ֆինանսների նախարարությունը հայտարարել
է, որ մտադիր է այս նոյեմբերին գումար վերցնել այն գումարի չափով, որը գերազանցում
է նախորդ ամսվա գրանցվածի 75%-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ըստ իսրայելական նախնական գնահատականների, Գազայի գոտում
մղվող պատերազմը կարող է բյուջեին արժենալ ավելի քան 200 միլիարդ շեքել (51 միլիարդ
դոլար):