Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը հաղթանակի տոնակատարության ժամանակ մահացել է
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Փալազը հաղթանակի տոնակատարության ժամանակ մահացել է։
Պատշգամբը փլուզվել է։ Եվս 8 մարդ հոսպիտալացվել է։ Կուսակցությունը հաստատել է մահվան լուրը։
Հիշեցնենք Թուրքիայում իշխող կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում։ Ընտրությունների քվեաթերթիկների 99.99 տոկոսի հաշվարկի արդյունքով գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունը կունենա 35 քաղաքապետ։